Ալի Խամենեիի փոխարինողի հարցում կոնսենսուս է ձեւավորվել
Mar 8
1 min read

Իրանում փորձագետների խորհուրդը կոնսենսուսի է եկել նոր Գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Այս մասին հայտարարել է Խորհրդի ներկայացուցիչ Մոհամադ Մեհդի Միրբաղերին։ Նրա ասել է, որ խորհրդակցությունների մասնակիցների մոտ ամուր եւ միասնական կարծիք է ձեւավորվել, որը արտահայտում է մեծամասնության մոտեցումը։ Ըստ Mehr լրատվական գործակալության փոխանցման, Միրբաղերին նշել է, որ դեռ շարունակում են առկա լինել որոշ խնդիրներ, որոնցով պայմանավորված դեռ չեն անցնում թեկնածուի պաշտոնական հաստատման գործընթացին։ Սպասվում է, որ ողջ գործընթացը կամբողջականանա առաջիկայում։



















