top of page

Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ

Oct 5
1 min read

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան շարունակում է հաջող ելույթները Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում: Աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային պայարից դուրս թողնելուց հետո 24-ամյա թենիսիստը երրորդ շրջանում վստահ հաղթանակ տարավ բրիտանացի Սոնայ Կարտալի նկատմամբ՝ 6:4, 6:1: Մրցախաղը տևեց 1 ժամ 32 րոպե: Աշխարհի 118-րդ ռակետ Չարաևան 1/8 եզրափակիչում ուժերը կչափի չինացի Չժեն Ցինվենի հետ, որը 54-րդն է WTA-ի դասակարգման աղյուսակում: Հիշեցնենք, որ նախորդ փուլում Ալինա Չարաևան երեք սեթում հաղթել էր WTA-ի դասակարգման աղյուսակի առաջատար, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային, իսկ դրանից առաջ ուժեղ էր գտնվել աշխարհի 45-րդ ռակետ, ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևայից: Դավիթ Եղիազարյան




 
 
1/2388
bottom of page