top of page

Ամերիկացին փորձել է Հայաստանի սահմանն ապօրինի անցնել․ կալանավորվել է

Oct 10
1 min read


Սեպտեմբերի 26-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացին՝ Թոմաս անունով, փորձել է առանց համապատասխան փաստաթղթերի հատել հայ-վրացական սահմանը, սակայն ձերբակալվել է հայ իրավապահների կողմից։ Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ քաղաքացին առանց համապատասխան թույլտվության և անհրաժեշտ փաստաթղթերի փորձել է ապօրինի հատել սահմանն ու անցնել Վրաստանի Հանրապետություն։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։


Թոմասի շահերի պաշտպանությունն ստանձնել է հանրային պաշտպան Հայկ Յաղուբյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը փորձել է սահմանը հատել ոչ թե սահմանային անցակետով, այլ փշալարերի վրայով։


Պաշտպանի խոսքով՝ Թոմասը Հայաստան է մուտք գործել օրինական ճանապարհով և երկրում գտնվել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։ Ինչ վերաբերում է սահմանն ապօրինի հատելու փորձի նպատակին, Հայկ Յաղուբյանը ասաց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։



 
 
1/2388
bottom of page