Ամստերդամ. Ահաբեկված էի հետևում, թե պարոն Փաշինյանը ինչպես խոսք տվեց պարոն Ալիևին
- May 6
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը լրագրողների հետ հանդիպումը սկսեց հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքով, որն այս օրերին քաղաքավարությամբ, շռայլությամբ ընդունեց եվրոպակն բազմաթիվ երկրների առաջնորդների։
«Ես նախկինում հազվադեպ եմ նման բան տեսել։ Կարծում եմ, որ հերթապահող ոստիկանները, օդանավակայանի աշխատակիցները, բոլոր այն մարդիկ, որոնք նման ջերմություն են ցուցաբերել եվրոպացի հյուրերին, իրոք, դրվատանքի արժանի են։ Բայց ես նույն բանը գովասանքով չեմ կարող խոսել Հայաստանի կառավարության մասին։ Անկեղծ ասեմ, ահաբեկված էի հետևում, թե պարոն Փաշինյանը ինչպես խոսք տվեց պարոն Ալիևին, թե ինչպես պարոն Ալիևը նկարագրեց քրիստոնյա նահատակներին՝ որպես պատերազմական հանցագործներ և պահանջեց, որ հաջորդ գագաթնաժողովն անցկացվի Ադրբեջանում՝ մի երկիր, որը բռնապետության ներքո է»,-ասաց նա։
Միջազգային փաստաբանը նշեց՝ կարելի էր ասել, որ Հայաստանն այսօրվա դրությամբ իրավունքի գերակայություն չունեցող երկիր է, ավտորիտար վիճակում է, քաղաքական հակառակորդները բանտարկվում են կամ տնային կալանքի տակ են, եկեղեցին հարձակման ներքո է։



















