Ողջություն և արևշատություն Ձեզ. ԱԱԾ պահեստազորի սպաների մաղթանքը՝ Արթուր Վանեցյանի տարեդարձի առթիվ

Ողջություն և արևշատություն Ձեզ. ԱԱԾ պահեստազորի սպաների մաղթանքը՝ Արթուր Վանեցյանի տարեդարձի առթիվ․
«Հարգելի Արթուր Գագիկի
Օրվա մեջ Ձեր հասցեին հնչած ու հնչելիք տարեդարձյան ավանդական բարեմաղթանքներից մենք էլ անմասն չենք մնա ու դա ոչ միայն նրա համար, որ այդպես է պահանջում պատշաճը։ Դրանից զատ մենք շաղկապված ենք գործընկերային հարաբերություններով, իսկ մեր մասնագիտությունը որքան պատվաբեր, նույնքան էլ ռիսկային է իր բնույթով։
Դուք համակարգի կառավարմանն անցաք՝ հնարավորինս հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթներին, որոնց մեջ մեծ տեղ էր վերապահված անցյալի ուսանելի փորձը, հարգանքն ու ուշադրությունը վետերանների նկատմամբ, ինչը հարիր է պրոֆեսիոնալին:
Ողջություն ու արևշատություն Ձեզ, ընտանեկան խաղաղ հարկ, անձնական ու քաղաքական երազանքների իրագործում։
Շնորհավոր»։



















