top of page

Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ

  • Jul 25
  • 1 min read


Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ, բախվել են 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։



Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

 
 
1/2287
bottom of page