top of page

Կանաչապատելու համար ինձ անհրաժեշտ կլիներ 350.000 դրամ, քաղաքապետարանի ՀՈԱԿ-ը ծախսել է մի քանի միլիոն. Վարդանյան

  • 3 minutes ago
  • 1 min read

««Նախկին» Երևանի հերթական հատված ծառազրկվեց ու անսաղարթ Գնդիկներից և սուբտրոպիկ թփերից «անտառ» ավելացավ՝ 60հա + սա»,-գրում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ շարունակելով։

«Ո՞րն էր գրագետը, ըստ մասնագիտականի՝

-պահպանել բնական ոճը, կենսաբազմազանության համար,

-չդիպչել ընկուզենու շուրջ արմատների աճի տարածքին,

-ՉԷՏԵԼ ազատ աճող հսկա ընկուզենին՝ վերքը վաղվա փտախտն է,

-ավելացնել վայրի բնության տեսակներ՝ մասրենի, փշատենի, ալոճենի, վայրի տանձենի, հոն, արոսենի և այլն,

-մի հատվածում թթենի տնկել, թռչուններին կերակրելու համար,

-չիրացնել պետական բյուջեն օտարածին բազմամիլիոնանոց զրո արդյունավետությամբ տեսակներով,

-փայփայել և ավելացնել սեփականը՝ կենսաբազմազանությանը պաշտպանելու և կայուն էկոհամակարգ ստեղծելու համար։

Բույսերի մասով այս տարածքը գրագետ կանաչապատելու համար ինձ անհրաժեշտ կլիներ առավելագույնը 350.000 դրամ։ ՀՈԱԿ-ի մոտավոր ծախսածը՝ մի քանի միլիոն դրամ, առանց ոռոգման ցանցի։ Տնկված բույսերը ամենօրյա ոռոգում և հատուկ խնամք են պահանջելու՝ տեսակով և սաղարթով պայմանավորված։

Խաղային ինդուստրիան միայն ազարտն է վարժեցնում և մշտական ստելու փայլուն հմտությունը»։

 
 
1/2079
bottom of page