top of page

Կխնդրեմ Շաքիում վիրավnրում ստացած կնոջ նկարները հրապարակելիս մի քիչ ավելի զգուշավոր լինել. Ավանեսյան

Oct 15
1 min read


Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բուժման ծախսերը հոգում է պետությունը: Այդ մասինլրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե որոշ ծախսեր մասնավոր միջոցներով են արվում:

Նախարարը նաև լրագրողներին խնդրեց այս թեմայով լուսաբանումներ անելիս զգուշավոր լինել։

«Երբ կինը զգայուն վիճակում է, կխնդրեմ նկարները հրապարակելիս մի քիչ ավելի զգուշավոր լինել, որովհետև այսօրվա թվային դաշտում, երբ լուսանկարը հրապարակվում է, հետո մնում է՝ անգամ երբ հետո կինը փոշմանի, որ թույլ է տվել այդ պահին իրեն նկարեն»,- ասաց Ավանեսյանը։

 
 
1/2388
bottom of page