Նոր մանրամասներ ավտոբուսի վթարից տուժած օտարերկրացիների վիճակի մասին
Oct 23
1 min read

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:
Մյուս 8 տուժածները հետազոտվել են, ստացել անհրաժեշտ առաջին բուժօգնությունը և դուրս գրվել։



















