top of page

Կալшնքի կիրառման մեծաքանակությունը շարունակում է մտահnգիչ մնալ․ անհրաժեշտ է համակարգային լուծում․ Անահիտ Մանասյան

  • May 9
  • 1 min read


Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է, և հարցը պետք է համակարգային եղանակով շուտափույթ հասցեավորվի: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսել է Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում։  

«Տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող այս խնդրի շարունակական առկայությունը չի կարելի պայմանավորել նրանով, որ որոշումները կայացվում են անհատական գործերով:

Այդպիսի տրամաբանությունն ավելի շատ նմանվում է «կոլեկտիվ անպատասխանատվության»: Կալանքի ինստիտուտին առնչվող խնդիրները պետք է հաղթահարել համակարգային լուծումներ գտնելու համատեքստում»,- ասել է Մանասյանը։

 
 
1/2291
bottom of page