Գիշերը վիրավորում ստացած զինվորին շուտով կտեղափոխեն Երևան
Nov 20, 2022
1 min read

Զինծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակը կայուն ծանր է։ Նրան վիրահատել են և շուտով կտեղափոխեն Երևան։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասացին Կապանի բժշկական կենտրոնից։
Ինչպես հայտնում են բուժկենտրոնից, այս պահին սպասում են սանավիացիային, որպեսզի զինվորին տեղափոխեն Երևան։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ից հատնել էին, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Մերի Գևորգյան



















