Ավանեսյան Անոյի ընկերուհին՝ փոխնախարար. ո՞րն է գաղտնիքը
- Aug 10
- 1 min read

Օրերս, ինչպես հայտնի է, Նիկոլը խոսել էր արտերկրյա հեղինակավոր ուսումնական հաստատություններում սովորած կադրերին պետական կառավարման համակարգ մտցնելու իր մտայնության մասին՝ դա ներկայացնելով որպես պետական կառավարման որակի բարձրացմանն ուղղված կաևոր քայլ: Հայտնի է դարձել, որ Առողջապահության նախարար Ավանեսյան Անոյի տեղակալ է դարձել նրա անվան հետ կապվող բուժհաստատության՝ «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Մնացականյան Շահանեն. բժշկագետ Շահանեն, բացի Բժշկականն ավարտելուց, ավարտել է նաև Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա և առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագիրը, ԱՄՆ-ի «FSA FLEX» ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանավարտ է:
Բայց ակնհայտ է, որ նրա կարիերային թռիչքի հարցում հիմնահենքային նշանակություն է ունեցել բոլորովին այլ հանգամանք՝ Ավանեսյան Անոյի հետ ունեցած սերտագույն կապերը. չլինեին այդ կապերը, աշխարհի բոլոր լավագույն բուհերն էլ ավարտած լիներ Շահանեն, Նիկոլը նրա տեղն էլ չէր իմանալու:
Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, թե ինչու է Նիկոլը որոշել իբր լավագույններին պետական կառավաևման ոլորտ մցնել. դրա շղարշի տակ իր թիմն է հզորացնելու՝ համակարգը լցնելով բացառապես ՔՊ-ամերձ այն կադրերով, որոնք նաև Արևմուտքի թրի տակով են անցել: Դա արևմտյան օրակարգի սպասրկման մի մաս է, որն ավելի է տարածում սռանալու առաջիկայում:



















