«Նիկոլ Փաշինյանից կխնդրեի՝ դադարեցնի այս անհարկի հետապնդումները, իր կարած գործերը փուչիկի պես պայթում են»․ Ավետիս Առաքելյան
- 13 hours ago
- 1 min read

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը, այսօր ևս անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գյումրիում հնարավորինս շուտ պիտի տեղի ունենան արտահերթ ՏԻՄ ընտրություններ, ասաց․ «2025 թվականին Գյումրիում եղել են արդար, թափանցիկ ընտրություններ, և դա գործող իշխանությունն ընդունել է։ 30 հազարից ավելի մարդ քվե է տվել ընդդիմությանը, միասնական ընդդիմությանը, որը ձևավորել է Գյումրու իշխանությունը։ Գյումրու առաջնային մանդատով օժտված ավագանիները ընտրություն են կատարել, քաղաքապետ են ընտրել Վարդան Ղուկասյանին, իսկ առաջին տեղակալը, որը նույնպես ընտրովի է, ինձ։ Պարզ, թափանցիկ է եղել, բոլորն այդ ամենը տեսել են։ Ես հիմա Նիկոլ Փաշինյանից կխնդրեի՝ այս անհարկի հետապնդումները դադարեցնի, այն, ինչ-որ կարվել է 2025 թվականին, այդ գործը, որը փուչիկի պես պայթվում է՝ վկաներով, ամեն ինչով, ես ամեն դատին ներկա եմ, դրա համար եմ համոզված այդ ամենում, թեև մինչ դա էլ էի համոզված, թող այդ ամենը հանի մեր վրայից ու տեսնի՝ Գյումրին ինչպես ենք շենացնելու», – ասում է Ավետիս Առաքելյանը։ Նա ասում է, թե չի հասկացել Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե կշրջանցենք ՏԻՄ օրենքները Գյումրիում



















