«Էլի ես մեղավոր դուրս եկա». Փաշինյանն առաջարկեց գյուղի բնակիչներին հավաքվել դպրոցում ու գիրք կարդալ
- 3 hours ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 8–ին, այցելել է Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոց, որը վերջերս է վերանորոգվել։ Նրան ուղեկցում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Փաինյանը դպրոցի գևրադարանում հետաքրքրվեց, թե ինչ նոր գրքեր ունեն. «Իսկ ունե՞ք պլան, թե ինչպես երեխաներին ինչ-որ ժամանակ սոցիալական ցանցերից կտրել և կապել գրքի հետ»։
Հնչեց պատասխան, որ կազմակերպում են ամենամսյա գրքի քննարկումներ, պատմվածքների քննարկումներ։ Վարչապետը դա լավ ճանապարհ անվանեց. «Հիմա երևի ընթերցանությունը ակումբային տրամաբանության վրա պետք է դնել, որովհետև մարդը, երբ մենակ է լինում, անընդհատ կտրվում է ընթերցանությունից։ Իմիջիայլոց, արդեն արձանագրված փաստ է, որ ժամանակակից մարդու մեծագույն խնդիրներից մեկը կոնկրետ ժամանակ կենտրոնացած մնալն է մի խնդրի վրա, որովհետև սոցիալական ցանցեր, ինտերնետ և այլն... նույնիսկ այդպիսի հաշվարկ կար, որ միջինում այսքան վայրկյան է այսօրվա մարդը կարողանում կենտրոնանալ մի խնդրի վրա, անպայման մի հատ շեղվում է, մի հատ լուր, մի հատ WhatsApp, մի հատ, Messenger։ Իսկ ակումբային քննարկումը սոցիալական ցանցի տրամաբանության մեջ է, ուրիշների հետ հաղորդակցության մեջ է մարդը, որը հնարավորություն է տալիս իրեն վիրտուալ դաշտից տեղափոխվել իրական դաշտ և գրքի նյութի քննարկումը օգնում է»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ՔՊ–ի նախընտրական ծրագրում այդպիսի կետ են ավելացրել, որ ընթերցանությունը խթանող ծրագրեր պետք է անեն. «Այդպիսի գաղափարներ էլ կան, որ ընթերցողների ակումբներ ստեղծվեն ոչ միայն դպրոցականների շրջանում, բայց իհարկե դպրոցական գրադարաններն էլ դասերից հետո կարող են օգտագործվել։ Հիմա օրինակ, գյուղի երիտասարդները, մեծահասակները, կանայք, տղամարդիկ հավաքվեն գիրք կարդան քննարկեն, դա շատ լավ ֆորմատ է»։
Ուսուցչուհիներց մեկն ասաց. «Այն թեմաները որ պետք է ընթերցենք, պայմանավորվում ենք և ուսուցիչները, և ծնողները, և աշակերտները հետո քննարկում ենք, դա ավելի հաճելի ֆորմատ է։ Ապրիլի 7–ին պետք է անեինք, բայց ձեր այցի հետ կապված հետաձգեցինք»։
Սրան վարչապետը հումորով արձագանքեց. «Էլի ես մեղավոր դուրս եկա»։



















