top of page

«Հրապարակ». 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր

  • Jul 14
  • 1 min read


Հուլիսի 12-ին Իջեւան համայնքի Խաշթառակ գյուղում հուղարկավորեցին հուլիսի 10-ին Գետահովիտ գյուղի Խաչաղբյուր գետում մահացած Էրիկ Սարիբեկյանին։ Տեղեկություններ կան, որ Էրիկը ջուրն է նետվել, որ լողա, գլուխը դիպել է քարին, վնասվածք է ստացել, որի հետեւանքով գետում խեղդվել է։



Խաշթառակ գյուղից տեղեկացանք, որ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից, ծառայում էր Տավուշի մարզում։ Նա տան միակ տղան էր, երկու քույրերն ամուսնացած են։ Սարիբեկյանների ընտանիքը կարիքավոր է, ընտանիքին օգնելու համար Խաշթառակի բնակիչները Էրիկի հուղարկավորության օրը դրամահավաք էին կազմակերպել։



 
 
1/2287
bottom of page