top of page

Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելnւթյան մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան

  • Jun 23
  • 1 min read


Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է. ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյան:

«Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է:

Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:

Փտած, կեղտոտ ու մրոտ արժեքային համակարգը նորաոճ է: Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր ոլորտներում: Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է: Արդյո՞ք սա է ձեր պատկերացրած դեմոկրատիան»,- նշել է նա:

 
 
bottom of page