top of page

«ՀՀ իշխանությունները փորձում են ստեղծել կոոպերատիվ մի ֆեյք, դրանով փոխարինել, այնուհետև տիրանալ Մայր Աթոռին». Արթուր Խաչատրյան

  • Arnold Gevorgyan
  • 19 hours ago
  • 1 min read


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կոոպերատիվ տիրադավերը


1989- 90 թվականներին Հայաստանում իշխանությունների թողտվությամբ, եթե ոչ հրահանգով, ստեղծվեցին մի քանի կոոպերատիվ դաշնակցություններ: Սովետը դեռ կար, բայց Հայաստանում արդեն ՀՀՇ-ի փաստացի իշխանությունն էր գործում: 1990 թվականի օգոստոսին Հայաստանում Հ.Յ. Դաշնակցության կազմակերպական բացահայտումից հետո բոլորը կոոպերատիվները լուծարվեցին, բոլորը՝ մեկից բացի: Դրանց կոոպերատիվը ՝ ՀՀՀԴԿ-ն, նույնիսկ պետական գրանցում ստացավ: Ղեկավարի մականունն Էդամ էր, անունը երևի միայն տնեցիք գիտեին: «Դաշնակցություն» անունով թերթ էլ էին տպում: Հիմա դրանք էլ չկան, մոռացվել են: Իրական և միակ Դաշնակցությունը շարունակում է իր 136 ամյա ընթացքը:


Այսօր Հայաստանի իշխանությունները նույն ուղիով են գնում, ինչ իրենց ուսուցիչները: Փորձում են ստեղծել կոոպերատիվ մի ֆեյք, դրանով փոխարինել, իսկ այնուհետև տիրանալ Մայր Աթոռին: Չկասկածեք, խայտառակ ձևով ձախողվելու են, ինչպես բոլոր նրանք ովքեր հանդգնել են երբևիցե հարձակվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա»:

 
 
1/1962
bottom of page