Նախաքննական գործընթացով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ-որ բան չեն տարել. Նարեկ Կարապետյան
- Jul 31
- 1 min read

Նախաքննական գործընթացով պայմանավորված կան սահմանափակումներ, բայց կարող եմ ասել, որ ինչ-որ բան չեն տարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում, իր առանձնատանը տեղի ունեցած խուզարկությունից հետո ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Հարցին՝ ի՞նչ է մտածում, օգոստոսի 2-ին դատախազը կգնա՞ իր հետևից, թե՞ ոչ, Նարեկ Կարապետյանը պատասխանել է՝ չգիտեմ, կարող է գալ, կարող է չգալ, ինչպես իրենք ուզում են:
Խոսելով այս գործընթացների հետ կապված իր գնահատականի մասին՝ Նարեկ Կարապեյանն ասել է.
«Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել, ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է, չկա որևէ այլ պատճառ ու սա է ամբողջ այս պատմության հիմքը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ տեղեկացրել էինք՝ վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են կատարվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։



















