Սա մեր հայ մնալու պայքարն է. Մխիթարյան
- May 30
- 1 min read

«Պաշտոնական տվյալներով Շիրակի մարզը 42 տոկոս աղքատություն ունի, այսինքն այստեղ կանգնածներից յուրաքանչյուր եթե ոչ երկուսը, ապա առանվազն երրորդը աղքատ է կամ ծայրահեղ աղքատ»,- Արթիկում քարոզարշավի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Նա նշեց, որ որպես Շիրակի մարզի բնակիչ, շատ լավ գիտեմ մարզի գյուղերի խնդիրները, բայց այդ խնդիրները առանց «Ուժեղ Հայաստան»-ի ու առանց Սամվել Կարապետյանի հնարավոր չի լինի լուծել։
Խոսելով Սամվել Կարապետյանի գործունեության մասին՝ Մխիթարյանը նշեց, որ նրան ու իր ծրագրին չհավատալը աբսուրդի ժանրից է։
«Մենք ունենք մեկ տարբերակ՝ մենք պիտի գնանք ընտրատեղամաս ու վերցնենք 3-րդ համարի քվեաթերթիկը։ Այլ տարբերակ չունենք։ Սա մեր հայ մնալու պայքարն է»,- դիմելով արթիկցիներին՝ ասաց Ռուբեն Մխիթարյանը։



















