Արման Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել
- 7 days ago
- 1 min read

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կայացել է UFC 331 մրցաշարին նվիրված մեդիաօրը։ Դրա շրջանակում տեղի է ունեցել Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջին հայացքների մենամարտը։ sportify.press-ը գրում է, որ հանդիպումը բավականին լարված է ստացվել. մրցակիցները գլուխներ գրեթե իրար էին բախում։ UFC-ի նախագահ Դանա Ուայթը միջամտել է։
«Հայացքների մենամարտը լավ անցավ։ Ես զգում եմ նրա աչքերում վախը։ Այնպես որ, UFC 331-ը մեր երեկոն կլինի», - մեկնաբանեց Ծառուկյանը։
UFC 331-ը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում։



















