top of page

Լիբանանին հարվածները սպառնում են ԱՄՆ-Իրան հրադադարին. CNN

  • 2 hours ago
  • 1 min read


Լիբանանի դեմ Իսրայելի իրականացրած վերջին լայնածավալ օդային հարվածները, որ պատճառ են դարձել հարյուրավոր զոհերի և վիրավորների, սպառնում են ԱՄՆ-Իրան հրադադարին։ Ըստ վերջին տվյալների, Լիբանանում զոհվել է 182, վիրավորվել է 890 մարդ։

Իրանն ու Պակիստանը պնդում են, որ Լիբանանը ներառված է հրադադարի համաձայնագրում, մինչդեռ Վաշինգտոնն ու Թել Ավիվը հերքում են դա՝ նշելով, որ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորումը  դուրս է պայմանավորվածությունների շրջանակից: Այս մասին գրում է CNN-ը։

Հարվածներից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի դադարեցման մասին: Թեհրանն այս քայլը հիմնավորում է Իսրայելի կողմից հրադադարի ենթադրյալ խախտմամբ, ինչը լուրջ սպառնալիք է համաշխարհային նավթի շուկայի կայունության համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հերթին հաստատել է, որ ամերիկյան զորքերը կպահպանեն իրենց դիրքերը տարածաշրջանում մինչև Իրանի հետ վերջնական համաձայնության գալը: Նա նախազգուշացրել է, որ բանակցությունների ձախողման դեպքում, ինչը քիչ հավանական է, «կսկսվեն ռազմական գործողություններ»:

Հատկանշական է, որ շաբաթ օրը նախատեսվում է բանակցությունների նոր փուլ մեկնարկել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, որին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է «Հեզբոլլահի» առաջնորդի տեղակալ Նաիմ Քասեմի մերձավոր շրջապատին չեզոքացնելու փորձերի մասին: Ըստ աղբյուրի, սպանվել են վերջինիս անձնական քարտուղարն ու խորհրդականը, ինչը լուրջ հարված է խմբավորման կազմակերպվածությանը:

 
 
bottom of page