Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ
- 23 hours ago
- 1 min read

Իրանի և ամերիկյան պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իսլամաբադում։ Այս մասին հաղորդում է Al Hadath-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Անուղղակի բանակցություններ արդեն տեղի են ունեցել, և ուղիղ բանակցություններ կանցկացվեն», - Ռիա նովոստիիհաղորդմամբ, հայտնել է Սաուդյան Արաբիայի հեռուստաալիքը։
Նաև հաղորդվել է, անձնական հանդիպումները տեղի կունենան երեք վայրերում, բայց ոչ հյուրանոցներում։
Ամերիկյան պատվիրակության կազմում են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները: Իրանը ներկայացնում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաքչին:



















