Տողից դուրս գալուց միայն որդուս կոստյումն ու նկարներն եմ վերցրել․ զոհվածի հայր
Nov 20, 2022
1 min read

Հադրութի Տող գյուղի բնակիչ Ժորա Սահակյանը 15 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Նրանց զորախումբը 33 օր կյանքի ու մահվան կռիվ է տվել թշնամու հետ անհավասար մարտերում։ Հոկտեմբերի 30-ին՝ Ճարտարի մերձակայքում գտնվող Ուրյան բարձունքի պաշտպանության ժամանակ, ժորան և նրա 17 ընկերները թշնամու հրթիռահրետանային հարվարծների զոհը դարձան։
Ժորա Սահակյանն Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։



















