top of page

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր

  • May 24
  • 1 min read


Մայիսի 23-ին՝ ժամը 22:01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ծառայողներ, հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։

Հրդեհը մարվել է ժամը 00։11-ին: 

Հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ  կանխվել  է հրդեհի տարածումը․ տուժածներ չկան։

 
 
bottom of page