top of page

ԻՆՉ Է ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Feb 7
1 min read


Երեկ դատարանի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Դատարանը թույլատրել է, որ Սրբազանին կարող է այցելել նրա 66-ամյա եղբայրը, և Սրբազանի խնամակալը հանդիսացող եղբորորդին։



Իսկ ահա պատարագների մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի ավելի ուշ։ Սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ Սրբազանը վաղը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կմասնակցի պատարագի, դատարանը թույլատրել է նաեւ հաղորդություն ստանալ։ 


Իսկ ինչ վերաբերում է հիվանդանոցից դուրս գալուց հետո ամեն կիրակի եկեղեցում պատարագների մասնացկելուն, Ֆարմանյանն ասաց՝ դա դատարանը պետք է որոշի առաջիկայում։


Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նրան մեղադրում են այն բանում, որ «մեծ թվով կողմնակիցներ ունենալով՝ նա 2024թ․ փետրվարի 3-ին, իսկ հետո 2025թ․ հունիսի 21-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, իշխանությունը զավթելու հրապարակային կոչ է արել»։ Սա սրբազանը համարում է քաղաքական իշխանությունների կողմից հետապնդում։



 
 
1/2388
bottom of page