top of page

Դրո Ֆերնանդեսը «Բարսելոնա»-ից տեղափոխվեց ՊՍԺ․ պաշտոնական

  • Arnold Gevorgyan
  • 2 hours ago
  • 1 min read


«Բարսելոնայի» սան Դրո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ Փարիզյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ կողմերը համաձայնության են եկել տեղափոխության հարցում։

18-ամյա իսպանացի կիսապաշտպանը ՊՍԺ-ի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Նոր ակումբում երիտասարդ ֆուտբոլիստը հանդես կգա 27 համարի մարզաշապիկով։

Պեդրո Ֆերնանդեսն անցել է կատալոնական ակումբի ակադեմիայի բոլոր օղակներով և 2025 թվականին միացել հիմնական թիմին։ Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում նա մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը պարբերաբար հրավիրվել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 19 տուրից հետո ՊՍԺ-ն իր ակտիվում ունի 45 միավոր և միանձնյա գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

 
 
1/1954
bottom of page