top of page

Կանգնեցրե՛ք Ամուլսարի կործանիչ նախագիծը․ բողոքի ցույց կառավարության շենքի մոտ

Oct 15
1 min read


Այսօր կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիները միջազգային պատվիրակությունների ուշադրությունը հրավիրեցին նաև Հայաստանի բնապահպանական խնդիրները։ Մասնավորապես բարձրաձայնեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը, որը մեծ ռիսկեր է պարունակում շրջակա միջավայրի համար։

«Մենք՝ բնապահպաններս և քաղաքացիական հասարակությունը, տարիներ շարունակ և բազմիցս ներկայացրել ենք հիմքեր, որտեղ ասվում է, որ կործանիչ է այս ծրագիրը Ջերմուկի տարածաշրջանի համար։ Սակայն կառավարությունը և նրան մոտիկ կանգնած մարդիկ որոշել են այսօր գործարկել կործանիչ ծրագիրը, որն իսպառ ոչնչացնելու է այս տարածաշրջանը որպես բնական միջավայր։ Այսօր խոսում եմ մեր բնապահպան գործընկերների անունից և ասում՝ ո՛չ Ամուլսարի ծրագրին, կանգնեցրե՛ք կործանարար ծրագիրը, որը կոչնչացնի ամբողջ շրջապատը, տարիներ շարունակ, տասնյակ, հարյուրավոր տարիներ շարունակ չենք կարողանալու մենք վերականգնել այդ բնական միջավայրը»,- հայտարարեց թռչնաբան Սիլվա Ադամյանը։

Ներկաները սկսեցին վանկարկել «Ո՛չ՝ Ամուլսարի  ծրագրին, ո՛չ՝ Ամուլսարի  ծրագրին»։

 
 
1/2388
bottom of page