Սարի Թաղի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Nov 20, 2022
1 min read

Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Infiniti-ն եղել է կայանված։



















