ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է, ԵՒ ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՉԻ ԼՔՈՒՄ
Feb 22
1 min read

Արտաքսման կիրակին Մեծ Պահքի երկրորդ կիրակին է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցում:
Այս կիրակին մեզ հուշում է երեք կարևոր ճշմարտություն․
Մեղքը բաժանում է մարդուն Աստծուց։
Անհնազանդությունը բերում է կորուստի։
Սակայն ապաշխարության ճանապարհը բաց է, և Աստված մարդուն չի լքում։
Եկեղեցին այս օրը մեզ հրավիրում է ինքնաքննության․ ինչպե՞ս ենք մենք հեռանում «մեր դրախտից»՝ Աստծո ներկայությունից, և ինչպե՞ս կարող ենք վերադառնալ։ Մեծ Պահքի ընթացքը հենց այդ վերադարձի ճանապարհն է։
Գնանք այսօր եկեղեցի և մասնակցենք Սուրբ Պատարագի:
Արագածոտնի թեմ



















