Վա՜յ, վու՜յ, Կասկադում ծառ տապալվեց ու քոմենթներ. Քրիստինա Վարդանյան
- 6 days ago
- 1 min read

«Վա՜յ, վու՜յ, Կասկադում ծառ տապալվեց ու քոմենթներ…
-Որ ասում են, հատենք, չեն թողում։
-Էդ կանաչներին հիմա կանչեք։
- Քրիստինա Վարդանյանն ու՜ր է…»,-ֆեյսբուքում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ շարունակելով.
«Իսկ հիմա փաստեր։
2023թ. Կասկադի երկայնքով ծառերը հատելու էին։ Մեծ աղմուկ եղավ, ցույց։ Ես, Արման Վերմիշյանը և ՀՈԱԿ-ի տնօրենը զննեցին ծառերը, բոլորից հանեցինք ծառահատման տոմսերը, Լեգոյանն էլ ասաց, որ չի հասկանում, թե ինչու են հատումը ստորագրել։
Այս ծառը նայելուց, ես ու Արմանն ասեցինք, որ սա եթե հատեիք ճիշտ կանեիք։ Ծառերը մնացին մինչ օրս։
Քաղաքապետը՝ ի պատասխան նամակիս, թե առողջ ծառերն ինչու՞ են հատում, գրեց, որ կազմակերպությունը կրկին կուսումնասիրի։
Այսինքն, 2 անգամ այս ծառն ուսումնասիրվել է ու հսկայական թտախտով մնացծել տեղում, բայց սա թողած 9 փողոցներում հազար առողջ ծառ հատեցի՞ք։
Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Երևան քաղաքում իրականացվող հազարավոր ծառերի ոչնչացման ծրագրի մասին։
Երևանցինե՛ր, տեր եղեք ձեր ծառերին, ամեն հատված ծառի ետևում ձեր հարազատների առողջությունն է»։



















