top of page

Արցախի ռուս խաղաղապահ զորամասն ունի նոր հրամանատար

Nov 20, 2022
1 min read


Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամասն ունի նոր հրամանատար։ Վերջինս Անդրեյ Վոլկովն է։ 2020 թվականի նոյեմբերից սկսած՝ նա ԼՂ ռուս խաղաղապահ զորամասի արդեն չորրորդ հրամանատարն է։ Վոլկովը նշանակվել է հունվարի 11-ին և անմիջապես իր նշանակումից հետո սկսել է պաշտոնական հանդիպումներ ունենալ հայկական և ադրբեջանական կողմերի հետ։


Անդրեյ Վոլկովը գեներալ մայոր է, ԼՂ-ում է 2020 թվականից, հանդիսացել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի  տեղակալը, երբ վերջինս էր հանդիսանում խաղաղապահների հրամանատարը մինչև 2021 թվականի մայիսը։ Նախքան այս նշանակումը, հանդիսացել է Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, կենսաբանական եւ քիմիական պաշտպանության զորքերի հրամանատարը։ Ի դեպ, Վոլկովը նշանակման մասին լուրի հրապարակումից անմիջապես հետո՝ հունվարի 12-ին նախ մեկնել է Բաքու եւ հանդիպել Զաքիր Հասանովի հետ, ապա՝ Երեւան է ժամանել հունվարի 13-ին եւ հանդիպել ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանի հետ։


Գեներալ Վոլկովը ծնունդով ՌԴ Կոստրոմայի մարզից է։ Ուսանել է Կոստրոմայի բարձրագույն զինվորական ուսումնարանում, ծառայել Հյուսիս-Կովկասյան ռազմական օկուգում, ապա կամավոր որպես մեկնել է Աֆղանստան։ Աֆղանստանում ծառայության համար արժանացել է «Մարտական վաստակի համար» մեդալով և «Աստղի» շքանշանով։ Ուսանել է Ռադիացիոն, կենսաբանական և քիմիական պաշտպանության զորքերին կից գործող ռազմական ակադեմիայում, որից հետո էլ առաջարկվել է, որ ղեկավարի նույնանուն զորքերը Կովկասում։ Մասնակցել է Չեչենական պատերազմին, որի ընթացքում վիրավորվել է։ Գնդապետի զինվորական կոչում ստացել է վաղաժամ, ստանալով նաեւ Արիության շքանշան։ Մասնակցել է նաև Սիրիական ռազմարշավին, արժանացել «Մարտական վաստակի համար» պետական բարձր պարգեւի։



 
 
1/2388
bottom of page