Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քննարկել են Փաշինյանն ու Պուտինը
Nov 20, 2022
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը:



















