Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. 3 ավտոմեքենա վնասվել է
- 14 hours ago
- 1 min read

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՆԳՆ-ից։
Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է։
Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։



















