top of page

Պայթյուն՝ Գյումրիում. 18-ամյա պատանին կրծքավանդակի ծանր վնասվածք է ստացել

Nov 20, 2022
1 min read


Գյումրիում տեղակայված ՀՀ ռազմաօդային ուժերի հատուկ մասնագիտացված բազայի պարսպի դրսի հատվածում նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գյումրիի շտապօգնության կայանն ահազանգը ստանալուն պես մեկնել է դեպքի վայր և տեղում հայտնաբերել 2003 թվականին ծնված Տ. ՈՒ.-ին կրծքավանդակի ծանր վնասվածքով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

 
 
1/2388
bottom of page