Պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 22։40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի չգործող պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։12-ին, մարվել՝ 23։34-ին։ Այրվել է երկրորդ հարկի սենյակի կախովի առաստաղը (մոտ 9 քմ) և ջերմահարվել առաջին հարկի սենյակի կախովի առաստաղը (մոտ 90 քմ)։



















