Արմավիրի մարզում 20-ամյա վարորդը «Opel»-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում ու բախվել լիցքավորման սարքին
- Armen Sukiasyan
- Dec 30, 2024
- 1 min read

Դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Հովսեփ Ավետիսյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:



















