ԲԱՔՎՈՒՄ ՆՈՐ ՎԱՅՆԱՍՈՒՆ Է. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ՓԱԼՈՆԵՆ ԼՔԻ ԵՐԿԻՐԸ
- Armen Sukiasyan
- Nov 17, 2024
- 1 min read

Բաքվում նոր հակահայկական հիստերիա է՝ այս անգամ հայ ժողովրդի բարեկամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր շարունակվում է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ) բողոքի ակցիան ընդդեմ Փալոնեի, ով Բաքու է այցելել՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայական հարցերով համաժողովին:
Ցուցարարները կրկին հավաքվել են հայամետ կոնգրեսականի իջևանած հյուրանոցի մոտ:
Նրանց պահանջում են, որ «ամերիկացի օրենսդիրը մշտապես կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, ուստի պետք է անհապաղ ներողություն խնդրի, ուղղի իր կարծիքը, ինչպես նաև անհապաղ հեռանա Բաքվից», հայտնում է ԱՊԱ-ն։



















