top of page

Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել

  • Armen Sukiasyan
  • Dec 27, 2024
  • 1 min read

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։ Այս մասին հայտնում են ՓԾ-ից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել «UAZ» մակնիշի ավտոմեքենայում։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու մարմին։

bottom of page