Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա կիրականացնեն․«Հրապարակ»
- Armen Sukiasyan
- Oct 31, 2024
- 1 min read

«Հրապարակը» գրում է․ Ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ: Արդեն շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը: Մենք ամիսներ առաջ էինք գրել այդ մասին: Թեպետ ամիսներ շարունակ լիազոր մարմինը, համալսաUրանի ղեկավարությունն ու հոգաբարձուների խորհուրդը հերքում էին մասնաշենքի հանձնման մասին լուրերը, բայց դրանք, ահավասիկ, իրականություն են դառնում:



















