top of page

Չեմպիոնների լիգա․ Այսօր եզրափակիչն է

  • May 30
  • 1 min read


Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մայիսի 30-ին տեղի կունենա եզրափակիչը։ Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» գործող գավաթակիր, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կմրցի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը 22 տարում առաջին անգամ նվաճած Լոնդոնի «Արսենալի» հետ։

Փարիզյան թիմն իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ անցած տարի առաջին անգամ նվաճեց գլխավոր եվրագավաթային մրցաշարի տիտղոսը։

«Արսենալը» երբեւէ չի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2006-ին հասել է եզրափակիչ, սակայն պարտվել է «Բարսելոնային»։

«Արսենալն» ու ՊՍԺ-ն նախորդ անգամ հանդիպել են Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի կիսաեզրափակիչում։ Երկու հանդիպումներում էլ հաղթել է ՊՍԺ-ն (1:0, 2:1):

Եզրափակիչը Բուդապեշտում կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։ Գլխավոր մրցավարն է գերմանացի Դանիել Զիբերտը:

 
 
bottom of page