Պարոն Փաշինյան, սխալ եք հաշվել. ստվերում գործողի վրա հարկի ավելացումը չի ազդելու. պատժում եք միջին բիզնեսին. տնտեսվարող

Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը թվերը ներկայացրեց եւ ասաց, որ իրենց հաշվարկներով շրջանառության հարկ վճարողների 61 տոկոսը ստվերում է գործում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության շենքի դիմաց տնտեսվարողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Սումալու» տոնավաճռում աշխատող տնտեսվարողներից Իրինան:
Նրա խոսքով, միջին բիզնեսն աշխատում է փաստաթղթավորված, հետեւաբար վճարում է 1,5 տոկոս շրջանառության հարկ, և միայն 20 տոկոս փոքր բիզնեսն է, որ աշխատում է առանց փաստաաթղթերի, եւ վճարում 5 տոկոս շրջանառության հարկ:
«Պարոն Փաշինյան, այն 61%-ը, որ չի վճարում ձեր 5%-ը, հիմա որ դուք բարձրացնեք հարկերը, թե չբարձրացնեք, ինքը միեւնույն է ստվերում է գործում: Կլինի 5 տոկոս, թե 10 տակոս, իրենք չեն վճարելու, Բեռը այստեղ գնալու է 20%ի մանր առևտրի հարկատուների վրա։ Հիմա այդ 20%-ին պատժում եք, որ իրենք օրենքով վճարում են ձեր 5%ը, սարքում եք 10% ձեր հաշվարկներով։ Այդ 20%-ի մեջ մարդիկ չեն կարողանալու աշխատել եւ կեսը դուրս է գալու բիզնեսից: Ես չեմ կարծում, որ եթե այդ 10 տոկոսը վճարի հարկը, բյուջեն դրանից լցվելու է»,-ասաց տնտեսվարող կինը: