top of page

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ

  • Armen Sukiasyan
  • Nov 29, 2024
  • 1 min read

Վրաստանի հատուկ ջոկատայինները նորից արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների ուղղությամբ։ Ցուցարարները, չնայած դրան, շարունակում են բարիկադներ կանգնեցնել։



Երեկ գիշեր հատուկ ջոկատայինները շարունակել են բռնի ուժով՝ ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով ցրել Ռուսթավելի պողոտայում գտնվող ցուցարարներին՝ նրանց դուրս մղելով հարևան փողոցներ։


Բախումների վայրում տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել, որոնք փորձել են մարել իրավապահները:

Ցուցարարները հեռացել են, բայց չեն ցրվել՝ շարունակելով երգել Վրաստանի հիմնը։


Հաղորդվում է, որ РИА Новости-ի թղթակիցը վիրավորվել է անվտանգության ուժերի կողմից Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմության ցույցը ցրելու ժամանակ, երբ հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ։ 


Թղթակցի ձեռքերը, դեմքը և պարանոցը այրվել են:


Հիշեցնենք, որ չնայած Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով շարունակում է ձևավորել երկրի գործադիր և օրենսդիր մարմինները, ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են չեղարկել համապետական քվեարկության արդյունքները ՝ դրանք կեղծված համարելով:

 



bottom of page