top of page

Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել

  • Armen Sukiasyan
  • Nov 26, 2024
  • 1 min read

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակելու վերաբերյալ գրառմանը։

«Ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ: Սա, բացի բոլոր դրական կողմերից, նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա:


 

Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանտու աշխատանքում»,-գրել է նախարարը։

bottom of page