top of page

Ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորության համար 100 դրամ. վաղվանից բոյկոտը ստանալու է մեծ ծավալներ. Հայկ Մարության

  • Armen Sukiasyan
  • Feb 2, 2025
  • 1 min read

Վաղը կշարունակվի տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ վաղվանից բոյկոտը հավաքում է նոր թափ, բոյկոտին են միանում ուսանողները և աշխատողները։

«Բոլորիս պայքարի շնորհիվ իշխանություններն այսօր մեկ տոմսի համար ուզում են 150 դրամ, բայց սա շուկա չէ, որ ասես 300, հետո իջնես 150, որ բոլորը գոհ լինեն։ Ժողովրդի պահանջը մնում է նույնը՝ մեկ ուղևորության համար 100 դրամ։

Վաղվանից բոյկոտը ստանալու է մեծ ծավալներ, բոյկոտում ենք նույն ձև՝ վճարում ենք 100 դրամ, անցնում ենք ու նստում»,- նշել է նա։

1/1950
bottom of page