top of page

Ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց․ Տիգրան Քոչարյան

  • Armen Sukiasyan
  • Nov 21, 2024
  • 1 min read

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյոբուքյան իր էջում գրում է․

«Երեկ արվեց այն ինչ պետք է արվեր։ Ինչի մասին և զգուշացնում էի։

Ծիծեռնակաբերդի բլուրում, Ցեղասպանության հուշահամալիր մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, հնչեցվեց ցեղասպան Թուրքիայի օրհներգը և վեր խոյացավ Թուրքիայի դրոշը` ի պատիվ թուրք զինվորական ըմբիշի հաղթանակի։

Դահլիճում գտնվող հայ զինվորների ու պետպաշտոնյաների ներկայությամբ։

Այն ինչ ծրագրված էր անել, արվեց։

Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց»։

bottom of page