top of page

«Նժդեհն Անահիտ Հակոբյանի հավերժական սերն է». Անահիտ Հակոբյանի սիրո խոստովանությունը՝ սիրելիին

  • Armen Sukiasyan
  • Feb 24, 2025
  • 1 min read

Երգչուհի Անահիտ Հակոբյանը, որը նախորդ տարի Հայաստան բերեց «Նոր ալիք» միջազգային մրցույթի հաղթական մրցանակը, իսկ այս տարի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում Գասոյայի հետ պայքարում էր Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու համար, իր անսահման սիրո մասին նամակ է գրել սիրելիին՝ Նժդեհին: Նա շնորհակալություն  է հայտնել նշանածին միշտ իր կողքին լինելու եւ աջակցելու համար:


«Քո մասին ես չեմ սիրում շատ խոսել, որովհետեւ կարժեզրկեմ ամեն բան, էն, ինչ անսահման թանկ ա ու ուզում ես շատ զգույշ պահես, բայց Նժդեհն Անահիտ Հակոբյանի հավերժական սերն է: Ես հենց քո շնորիվ եմ հասկանում, թե ինձ Աստված ինչքան շատ ա սիրում, որ քեզ ուղարկել ա իմ կյանք»,-Instagram-ի «Սթորի» բաժնում  հրապարակած համատեղ լուսանկարին կից հուզիչ գրառումն այսպես է սկսել երգչուհին,-«Դու ֆանտաստիկ ես, դու կատարյալ ես։ Երբ արտիստի կողքին կա նման կողակից, հավատավեք՝ այդ արտիստը պայթեցնելու է աշխարհի մեծագույն բեմերը:

Դու իմաստուն ես, ապրումակցող: Իմ արտիստական «Անահիտական» խառը հոգեվիճակներին միշտ կողքիս՝ համբերող ու երկաթյա նյարդերով։ Դու քաջալերող, սիրող մարդու տեսակ ես, ով իմ յուրաքանչյուր խելահեղ գաղափարին աջակցում է ու ասում՝ «Դու Անահիտն ես, դու անպարտելի ես»:

Իզուր չէ, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը քեզ անվանակոչել է Նժդեհ, ու դու անվանդ պես հզոր ես: Շնորհակալ եմ»,-շարունակել է նա:

1/1949
bottom of page