top of page

Գողացել են WhatsApp հաշիվները. Ահազանգ

  • Armen Sukiasyan
  • Sep 27, 2024
  • 1 min read

«Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները»,-ահազանգում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշում է՝  բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ-ը չի գալիս։

«Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը - Վոթզափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը - ինչոր մի ընկերոջ միջոցով։

Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները - փորձենք ձեզ վերականգնել։

Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»,-գրել է նա։

bottom of page