top of page

ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի առանցքային դրույթները

May 22
1 min read


ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր նոր համաձայնագիրը նախատեսում է կրակի դադարեցում բոլոր ճակատներում և նավագնացության ազատության ապահովում Պարսից ու Օմանի ծոցերում և Հորմուզի նեղուցում:



Հնարավոր համաձայնագրի կետերը ներկայացրել է «Al Arabiya» հեռուստաալիքը:


Փաստաթուղթը նախատեսում է նաև ամերիկյան պատժամիջոցների աստիճանական չեղարկում՝ համաձայնագրի կետերով Իրանի ստանձնած պարտավորությունների դիմաց, ինչպես նաև ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու, ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն և երկրների միջև տեղեկատվական պատերազմի դադարեցում:



 
 
1/2388
bottom of page