top of page

Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան

Feb 13
1 min read


Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։



«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այս հայտարարությանն ու գրել․«Հիմա որ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայամետ դիրքորոշման տեղը «պատերազմի կողմերին խաղաղության կոչ» էր անում, կարո՞ղ է դա էլ ինքը չէր ասում, արհեստական բանականությունն էր ասում։


Դե AI-ին խնդրել էր՝ մի կոչ սարքի, նա էլ Լյուքսեմբուրգի ու Վիետնամի ԱԳՆ-ների հայտարարությունները mix-էլ էր ու Սամվել Կարապետյանի անունից տարածել։



Հ.Գ. Ոչինչ այդքան չի բացահայտում մարդուն, որքան իր պահվածքը պատերազմի ժամանակ»։

 
 
1/2388
bottom of page