top of page

«Ովքե՞ր են «ներգաղթողները», արդյո՞ք ադրբեջանցիներ չեն». Կարեն Հեքիմյան

Feb 3
1 min read


Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական Ալեքսանյան Վահագնը հանրությանը տեղեկացրեց «ՀՀ-ում ներգաղթի ժամանակաշրջանի» բացման մասին:


«ՀՀ-ում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը»,- հայտարարեց հանրաճանաչ ՔՊ-ականը:


Իսկ ո՞ւմ համար է բացվում «ներգաղթի ժամանակաշրջանը»:


Այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «ներգաղթ»:


Ըստ հանրամատչելի տեղեկությունների, մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկրների քաղաքացիների մուտքը տվյալ երկիր կոչվում է «ներգաղթ»:


Եթե կամավոր «ներգաղթն» իրականացվում է միևնույն էթնոսի շրջանակներում, ապա դրան անվանում են «հայրենադարձություն»:


Եթե «ներգաղթը» կամավոր չէ, այլ պայմանավորված է քաղաքական, սոցիալական, տնտեսական հետապնդմամբ, ապա գործ կունենանք «փախստականների» հետ:


Օրինակ` արցախահայերը, սիրիահայերը ոչ թե ներգաղթյալ են, այլ փախստական, քանզի վերջիններս իրենց օջախները լքել են ոչ թե կամավոր, այլ ստիպված:


Իսկ ներգաղթյալ են, օրինակ` Գերմանիա, ԱՄՆ կամ Ռուսաստան տեղափոխված այլազգիներն, այդ թվում ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիները:


Այլ կերպ ասած` եթե ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացին ԿԱՄԱՎՈՐ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ Է:


Եթե ինչ-որ այլ պետության քաղաքացի (անկախ ազգությունից) ՍՏԻՊՎԱԾ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՓԱԽՍՏԱԿԱՆ Է:


Եթե օտարազգի օտարերկրյա քաղաքացին ԿԱՄԱՎՈՐ տեղափոխվի և բնակություն հաստատի Հայաստանում, ապա նա ՆԵՐԳԱՂԹՅԱԼ Է:


Ստացվում է` ՔՊ-ական Ալեքսանյան Վահագնը խոսում է Հայաստան ժամանող ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ մասին, որոնք դասական ձևակերպմամբ օտարազգի օտարերկրյա քաղաքացիներ են, որոնց համար «ՀՀ-ում բացվել է ներգաղթի ժամանակաշրջանը»: Ովքե՞ր են նրանք: Արդյո՞ք ադրբեջանցիներ չեն:


Ըստ մեկ այլ վարկածի, Ալեքսանյան Վահագնը հայրենադարձությունն ու ներգաղթն իրարից չի տարբերում:

 
 
1/2388
bottom of page